ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Դեղագործության ոլորտում առաջընթացը տեսանելի է
Դեղագործությունը, լինելով այսօր աշխարհում ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը, Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի։ ՀՀ կառավարությունը մշակել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որում նախանշված է, որ առաջնահերթ զարգացման կարիք ունեցող ոլորտներից է դեղագործությունը (այս խնդրին «ՀՀ»-ն վերջերս անդրադարձել է)։ Ինչպես «ՀՀ»-ին հայտնում են առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնից, վերջին տարիներին ոլորտում նկատվել է լուրջ առաջխաղացում՝ հայրենական արտադրանքի ծավալները մեծացնելու, արտադրությունը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու, դեղերը գրանցելու, անմիջապես արտադրող ընկերություններից ներկրելու եւ մի շարք այլ ուղղություններով։
Պետությունը որոշել է աջակցել ոլորտին, ու այդ օգնության շրջանակները ներառելու են որակի սերտիֆիկացման համակարգերի ներդրման գործում օժանդակությունը, որակի վերահսկողությունը, ֆինանսական մատչելիության ապահովումը եւ այլ գործիքներ։
Եղած խնդիրները լուծելու ուղղությամբ կատարվում են լուրջ աշխատանքներ, սահմանվել են կատարողներ եւ պատասխանատուներ առկա տարատեսակ բացերը պարզաբանելու եւ հստակ լուծումներ գտնելու ուղղությամբ, խստացվել է վերահսկողությունը։ Այսպես, դեղատոմսերով դեղերն առանց դեղատոմսի բաց թողնելու գործընթացը կարգավորելու եւ խստացնելու նպատակով ՀՀ ԱՆ-ի կողմից տրվել են ցուցումներ մարզերի, Երեւան քաղաքի բոլոր բուժհաստատություններին, եւ պարբերաբար անցկացվում են ուսումնասիրություններ։
Լուրջ խնդիր է դեղերի ոչ ճիշտ օգտագործումն ու անվերահսկելի ինքնաբուժումը հիվանդների կողմից։ Բժիշկների, դեղագետների կողմից բնակչության հետ մշտապես տարվում են բացատրական աշխատանքներ դեղերի ճիշտ կիրառման եւ նպատակային օգտագործման ուղղությամբ, խստացվել է դեղերի գովազդի ոլորտը, որտեղ պարտադիր նշվում է տվյալ՝ նույնիսկ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղի կիրառման դեպքում մասնագետի հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը ցուցումների եւ հակացուցումների առումով։ Արգելված է դեղատոմսով բաց թողնվող, որոշակի հիվանդությունների բուժման համար կիրառվող, տվյալ դեղի՝ այլ դեղի նկատմամբ առավելության մասին տեղեկություն պարունակող դեղերի գովազդը։ Չգրանցված, ժամկետանց դեղերի շրջանառության դեմ եւս պայքար է ծավալվում, եւ պատժամիջոցներ են կիրառվում։
Դեղերի ոլորտում մասնագիտական ներուժի հզորացման անհրաժեշտությունից ելնելով, եվրոպական մասնագիտացման կենտրոններում դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի 6 փորձագետներ մասնակցել են վերապատրաստման դասընթացների։
Առանցքային բարեփոխումներ են կատարվում նաեւ տեղական դեղ արտադրողների արտադրության պայմանները պատշաճ արտադրական գործունեության պահանջներին համապատասխանեցնելու համար։
Արտահանման ծավալների ավելացումը՝ կառավարության գերակա խնդիր
Կառավարության ուշադրության կենտրոնում է արտահանման ծավալների մեծացման խնդիրը։ Հայաստանի Հանրապետությունում այժմ արտադրվում է տարբեր ֆարմակոլոգիական խմբերին պատկանող շուրջ 300 անվանում դեղ՝ հիմնականում դեղահաբեր, դեղապատիճներ, քսուքներ, ամպուլաներ եւ կաթիլաներարկման լուծույթներ։ Հայկական արտադրության դեղերն օգտագործվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վրաստան, Թուրքմենիա, Ղրղըզստան, Հորդանան։ Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց դեղագետ Անի Ստեփանյանը, Հայաստանում կան մարդիկ, ովքեր ընդհանրապես հրաժարվում են հայկական արտադրանքից, բայց կան նաեւ այնպիսիները, ովքեր ընդհակառակը միայն հայկականն են գնում, քանի որ կարծում են՝ այն ավելի մատչելի եւ որակյալ է։ Հիմնականում գնում են հայկական արտադրության ամլոդիպին, ալբուցիդ, մազոլին եւ այլն։
Հաշվի առնելով, որ դեղագործական արտադրությունը Հայաստանում այն արդյունաբերական ճյուղն է, որն արտահանման լուրջ հաջողություններ է արձանագրել, կառավարության կողմից տեղական դեղարտադրողներին աջակցության ծրագրեր են մշակվում՝ դրանց արտադրությունը մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը պատշաճ արտադրական գործունեության կանոններին (ՊԱԳ) համապատասխանեցնելու ուղղությամբ՝ արտերկրում տեղական արտադրության դեղերը հաջողությամբ իրացնելու եւ արտահանման ծավալները մեծացնելու համար։ Տվյալ միջոցառումների իրականացումը ենթադրում է որակի վերահսկման համակարգի, տեղական հումքային բազայի ստեղծում, կարողությունների զարգացում, ֆինանսական աջակցություն, վաճառքի խթանում եւ այլն։
Բացառել օրինական ճանապարհով կեղծ դեղերի ներմուծումը
Այն դեղերը, որոնք չեն արտադրվում մեր հանրապետությունում, ներկրվում են մեծամասամբ արտադրողներից, որոշ դեպքերում՝ նաեւ միջնորդ կազմակերպություններից։ Սակայն ներմուծումը բնակչության համար անվտանգ է, քանի որ սահմանված է դեղերի ներմուծման հսկողության այնպիսի մոդել, որը բացառում է օրինական ճանապարհով կեղծ դեղերի ներմուծումը հանրապետություն։ Ապրանքը մաքսային սահմանից հանրապետություն չի թույլատրվում ներմուծել՝ մինչեւ ՀՀ առողջապահության նախարարության հավաստագրով չի հաստատվում դրա որակը, գրանցված լինելը, գրանցանմուշի հետ համապատասխանությունը։
Մաքսային տարածքում կատարվում է նմուշառում, դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում հավաստվում են ապրանքաուղեկից փաստաթղթերի ու փորձանմուշների համապատասխանությունը եւ փորձանմուշների ու համապատասխան դեղերի գրանցանմուշների նույնականությունը։ Այնուհետեւ կատարվում է փորձանմուշների ընտրություն՝ լաբորատորային փորձաքննության համար։ Փորձագիտական կենտրոնի դրական փորձագիտական եզրակացության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունը տալիս է ներմուծման հավաստագիր, իսկ բացաuական արդյունքի դեպքում տվյալ դեղի կամ դեղանյութի ՀՀ ներմուծումը մերժվում է։
Ներմուծման հավաստագրի հիման վրա բեռը մաքսազերծվում է՝ մաքսային ծառայությունը թույլատրում է դեղի ներմուծումը հանրապետություն։
Այսպիսով, բոլոր ներմուծվող դեղերն ու դեղանյութերն անցնում են պարտադիր լաբորատոր եւ փաստաթղթային փորձաքննություն՝ ՀՀ-ում ընդունված նորմատիվային փաստաթղթերին համապատասխանելու տեսանկյունից եւ միայն բոլոր պայմաններին լիարժեք համապատասխանության դեպքում են մուտք գործում շուկա։ Բացի այդ, ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված են պատժամիջոցներ կեղծ դեղերի արտադրության եւ տարածման համար՝ ազատազրկում 3-5 տարի ժամանակով։ ՀՀ «վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված են պատժամիջոցներ ժամկետանց դեղերի պահպանման եւ իրացման համար, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար՝ 50 եւ 100-ապատիկի չափով։ Բացի այդ, ՀՀ ԱՆ-ի կողմից դեղատներում պարբերաբար անցկացվում են ուսումնասիրություններ՝ ՀՀ-ում չգրանցված, կեղծ եւ ժամկետանց դեղերի հայտնաբերման ուղղությամբ։ Այդպիսի խախտումներ թույլատրած տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառվում են օրենքով սահմանված պատժամիջոցներ։
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն